ԴՊՐՈՑԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ

ՀՀ Արագածոտնի մարզի Բերքառատի միջնակարգ  դպրոց  պետական ոչ առևտրային կազմակերպությունը 2003 թվականին գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի Ծաղկահովիտի  տարածքային բաժնում:Դպրոցի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատվել է 2010 թվականին:

Համաձայն  ՀՀ կրթոթյան և գիտության նախարարի 2010 թվականի Մայիսի 27-ի թիվ 468 Ա/Ք հրամանով տրված լիցենզիաների` դպրոցն իրավունք ունի իրականացնելու հետևյալ կրթական ծրագրերը.

_   տարրական ընդհանուր կրթական գործունեություն – 60 սահմանային տեղով,

_   հիմնական ընդհանուր կրթական գործունեություն – 120  սահմանային տեղով,

_   միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական գործունեություն – 171 սահմանային տեղով:

Դպրոցը տիպային  քարե շենք է` երկհարկանի  ուսումնական մասնաշենքով: Դպրոցական շենքը   նախատեսված է  290   աշակերտի համար: Դպրոցում 2018թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ առկա է 12 դասասենյակ , շախմատի,ՆԶՊ-ի և համակարգչային կաբինետ, գրադարան, մարզադահլիճ և միջոցառումների դահլիճ: Դպրոցում աշխատում են 23 ուսուցիչներ, որոնցից 1-ը համատեղությամբ,իսկ 22-ը  հիմնական աշխատողներ են: Միջնակարգ դպրոցում սովորում է 91 աշակերտ,իսկ նախակրթարանի գործող կրտսեր և ավագ խմբերում հաճախում է 21 սան: