ԴՊՐՈՑԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ

ՀՀ Արագածոտնի մարզի Բերքառատի միջնակարգ  դպրոց  պետական ոչ առևտրային կազմակերպությունը 2003 թվականին գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի Ծաղկահովիտի  տարածքային բաժնում:Դպրոցի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատվել է 2010 թվականին:

Համաձայն  ՀՀ կրթոթյան և գիտության նախարարի 2010 թվականի Մայիսի 27-ի թիվ 468 Ա/Ք հրամանով տրված լիցենզիաների` դպրոցն իրավունք ունի իրականացնելու հետևյալ կրթական ծրագրերը.

_   տարրական ընդհանուր կրթական գործունեություն – 60 սահմանային տեղով,

_   հիմնական ընդհանուր կրթական գործունեություն – 120  սահմանային տեղով,

_   միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական գործունեություն – 171 սահմանային տեղով:

Դպրոցը տիպային  քարե շենք է` երկհարկանի  ուսումնական մասնաշենքով: Դպրոցական շենքի  հզորությունը  290   աշակերտ տեղ է: Դպրոցում 2011թ. մայիսի 1-ի դրությամբ առկա են 11 դասասենյակ , շախմատի և համակարգչային սենյակ, գրադարան, մարզադահլիճ, լաբորատորիա: Դպրոցում աշխատում են 25 ուսուցիչներ, որոնցից 4-ը համատեղությամբ,իսկ 23-ը  հիմնական աշխատողներ են: Աշակերտների ընդհանուր թիվը կազմում է 84: Մեկ ուսուցչին ընկնող աշակերտների թիվը կազմում է 3,3: